Պակիստանը հայտարարել է, որ շաբաթ օրը Հնդկաստանը հրթիռներ է արձակել երկրի երեք ավիաբազաների ուղղությամբ, սակայն հրթիռների մեծ մասը վնասազերծվել է, և Հնդկաստանին հասցվել է պատասխան հարված: ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ զրուցել է Պակիստանի բանակի ղեկավար Ասիմ Մունիրի հետ և կոչ արել երկու կողմերին գտնել դեէսկալացիայի ուղիներ, առաջարկել է Վաշինգտոնի աջակցությունը բովանդակալից բանակցություններ սկսելու և ապագա հակամարտություններից խուսափելու համար:               
 

Շարունակում է ուղեղ լվալու պատասխանատու գործընթացը

Շարունակում է ուղեղ լվալու պատասխանատու գործընթացը
10.05.2025 | 15:13

Աչքովս պատահաբար ընկավ նախկին իշխանության օրոք առաջին պլան բերված, Երևանի կենտրոնում բնակարան նվեր ստացած (երևի դե էլի սխալվել էին, ինչպես բոլոր հարցերում), 44-օրյա պատերազմի ընթացքում ժողովրդի ուղեղը լվալու պատասխանատու գործընթացը համակարգած, իսկ հիմա Նիկոլի կնոջ կողմից ինտենսիվ կրթվող Դագդիգագան Նահանջի հարցազրույցը։

Ուրեմն, այս Նահանջը հիմա էլ որոշել է վերլուծել Մեծ Հայրենական պատերազմի ընթացքը, ու Հ1-ի եթերից ակցենտախառը հայերենով հայտարարել է, որ եթե Ստալինգրադի ճակատամարտում Խորհրդային Միությունը պարտվեր, Հիտլերը իջնելու էր Կովկաս, Հայաստանին տար անկախություն, ստեղծեր հայկական լեգեոններ, հետո հայկական լեգեոններ ստեղծեր Բուլղարիայում, ու հետո այդ լեգեոնները երկու կողմից հարձակվելու էին ու գրավեին Թուրքիան։ Ընդ որում, նույն հարցազրույցում Դագդիգագանը թեև հպանցիկ, բայց նշում է նաև, որ այդ պահին Թուրքիան փաստացի ֆաշիստական Գերմանիայի դաշնակիցն էր ու նրան էր մատակարարում անհրաժեշտ նյութեր։

Ստացվում է, որ, ըստ Նահանջի, Հիտլերը ևս անցել էր Աննա Հակոբյանի կրթության մամլիչով ու Ստալինգրադից հետո մտադրված էր ստեղծել ինչ-որ նոր, փոքր անկախ պետություն, ձևավորել դեռ գոյություն չունեցող լեգեոններ, ապա, ուշադրություն, այդ լեգեոններով գրավել այդ պահին իր փաստացի դաշնակցին...

Այս ամենին կարելի էր հումորով վերաբերվել, եթե սա չլիներ հաջող աշխատող պրոպագանդայի մաս, ու տեսանելի չլիներ, թե սրանք էս կերպ ուր են հասցնելու ժողովրդին։

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 332

Մեկնաբանություններ

冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗锟矫冿拷脗垄/1380225551">Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ  «խոհարարի» նոր վարկած
Պետություն կառավարող լենինյան տխրահռչակ «խոհարարի» նոր վարկած

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն
Աստե­ղա­յին խոս­տում­ներ, թշ­վառ ի­րա­կա­նու­թ­յուն